«Երգ երկրի մասին». Ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Գուստավ Մալերի հանրահայտ ստեղծագործությունը

Հայաստանի ազգային ֆրլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կհնչեցնի հրեական ծագմամբ ավստրիացի երգահան և դիրիժոր Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին» սիմֆոնիա-կանտանտը:
Համերգը տեղի կունենա մայիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Որպես մենակատարներ հանդես կգան մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովան և տենոր
Լիպարիտ Ավետիսյանը:

Գուստավ Մալերտը երկու մենակատարի և նվագախմբի համար նախատեսված «Երգ երկրի մասին» ստեղծագործությունը գրել է 1909 թվականին:

Վեց մասից բաղկացած գործը կոմպոզիտորը գրել է՝ ոգեշնչվելով չին հեղինակների բանաստեղծություններից: Առաջին անգամ այն հնչել է հեղինակի մահից հետո՝ 1911 թվականին Մյունխենում: Այն կատարել է Մալերի աշակերտը՝ Բրունո Վալտերը: