Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին նկարահանվել է համարձակ ֆոտոսեսիայում՝ ֆրանսիական Madame Figaro նորաձևության ամսագրի համար:
Աստղը զարդարել է ամսագրի շապիկը և հայտնվել դրա էջերին գայթակղիչ հանդերձանքով:
Դերասանուհին կրել է Dior-ի սպիտակ ժանյակավոր զգեստ: Բարակ կաշվե գոտին ընդգծում է նրա իրանը: Նորաձևության դիզայներները պնդում են, որ Բելուչիի ներկայացրած Crochet զգեստը կլինի այս ամռան հիթը: Դերասանուհու տեսքը լրացնում են Maison Ernest-ի բարձրակրունկ ամառային կոշիկները:
Լուսանկարներից մեկում էլ Մոնիկան հայտնվել է խորը կտրվածքով մինի կիսաշրջազգեստով: Ռետրո տեսքը լրացնում է տոպը: