Երկարատև քունը կարող է լինել հիվանդության նշան

Չափազանց երկար քունը կարող է հիվանդագին վիճակի ախտանշան լինել, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է Унисон սոմնոլոգիական ծառայության ղեկավար, նյարդաբան և սոմնոլոգ Ելենա Ցարևան:
«Մենք չենք խոսում իրավիճակների մասին, երբ մարդը փորձում է փոխհատուցել ռեժիմի խախտման պատճառով քնի պակասը և ավելի քան 8 ժամ անցկացնում է անկողնում, ինչը սովորաբար բավական է ուժերը վերականգնելու համար: Պետք է զգուշանաք, եթե մարդն ամեն օր քնում է նորմայից շատ ավելի, բայց դեռ ցանկանում է քնել: Սա կարող է հիվանդագին վիճակի դրսևորում լինել»-, ընդգծել է նյարդաբանը:

«Դա կարող է լինել հիպերսոմնիա կամ դեպրեսիա: Առաջին դեպքում սա հիվանդությունների առանձին շերտ է՝ կապված քնի խանգարման հետ, որը պետք է բուժվի: Երկրորդ դեպքում՝ դեպրեսիայի հետևանքով, քնելու և անկողնում լինելու անհրաժեշտությունը մեծանում է, արտաքին կյանքի հանդեպ հետաքրքրության կորուստ է նկատվում ներքինի վրա կենտրոնանալու պատճառով», – բացատրել է Ելենա Ցարևան:
Ըստ նրա՝ այդ վիճակը պետք է շատ լուրջ ընդունել, դա պահանջում է մասնագետի խորհրդատվություն:
«Ես խորհուրդ կտայի այդ դեպքում դիմել բժշկի: Ե՛վ դեպրեսիան, և՛ հիպերսոմնիան շատ լուրջ վիճակներ են, որոնք շատերը թերագնահատում են», – ընդգծել է Ելենա Ցարևան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում: