Ամերիկյան Amazon ընկերությունը մտադիր է առաջիկայում գնել կինոարտադրության ոլորտի «հսկա» MGM ընկերությունը` վճարելով միլիարդավոր դոլարներ, գրում է The Verge-ը:
Ըստ տեղեկությունների`Amazon-ն առաջարկել է 9 մլրդ դոլար:
Հայտնի է, որ MGM-ը վաճառքի է հանվել 2020-ի դեկտեմբերից: Այնուհանդերձ, Amazon-ի և MGM-ի բանակցությունների մասին հստակ տեղեկության չկա:
Նշվում է, որ MGM-ն ունի 4000 ֆիլմից բաղկացած ֆիլմադարան: