Երգիչ ամուսիններ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Զույգն արդեն իսկ պարզել է երեխայի սեռը․Մարտինն ու Հռիփսիմեն, որոնք մեծացնում են իրենց որդուն, տղա կունենան։
Հռիփսիմե Հակոբյանը կադրեր է հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես են իրենք պարզել երեխայի սեռն ու գրել է․ «Մեր ազգին շատ բալիկներ են պետք, որպեսզի հզորանանք»,- գրել է նա։
Թեև Հռիփսիմեն հրապարակումն արել է մեկ ժամ առաջ, հետևորդներն, այդ թվում բազմաթիվ հայտնիներ, արդեն հասցրել են շնորհավորել զույգին։
Посмотреть эту публикацию в Instagram