Սրտաբանները պարզել են՝ երբ պետք է ուտել ճարպոտ սնունդ

Հարբիի բժշկական համալսարանի գիտնականների խումբը հաստատել է, որ ճարպոտ մսային մթերքներն ավելի լավ է օգտագործել առավոտյան, քան երեկոյան: Այս եզրահանգումն արվել է հետազոտություն անցած 27911 ամերիկացու տվյալների հիման վրա: Պարզվել է, որ բուսական հիմքի վրա ընթրիքը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մոտ 10 տոկոսով: Այսպես, մարդիկ, որոնք ընթրիքին մեծ քանակությամբ ճարպոտ մսամթերք են օգտագործում, ավելի հակված են ունենալու սիրտ-անոթային հիվանդություններ, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր նախընտրում են նման մթերք օգտագործել առավոտյան:

Հայտնի է նաև, որ ճարպոտ սնունդը, մեծ քանակությամբ շաքարն օրվա սննդակարգում ներառելու դեպքում մարդկանց խոլեսթերինի մակարդակը բարձրանում է և մեծանում սրտի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը: