Ձեռք բերելով միլիոնավոր երկրպագուներ, հազարավոր դոլարներ՝ հայտնիների մեծ մասը սկսում է տառապել աստղային հիվանդությամբ և աչքի ընկնել ամոթալի ու խայտառակ պահվածքով:
Նման աստղերից է Մրայա Քերին: Սպասարկող անձնակազմին երգչուհին պարտադրում է հանել իր կոշիկները, մերսել ոտքերը և անդադար քայլել իր հետևից, որպեսզի նրանք կարողանան արագ կատարել իր բոլոր հրամանները:
Այս մասին լրագրողներին պատմել էր նրա սպասարկող անձնակազմի աշխատակիցներից մեկը: Երգչուհին, սակայն, ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հայտարարությունները:
Լեդի Գագան իրեն սպասարկող անձնակազմում ունի հատուկ աշխատակից, ով հեռուստավահանակով փոխում է հեռուստացույցի ալիքները:
Իսկ էստրադային երգիչ Ալեքսանդր Մալինինը չէր թույլատրոմ աշխատակիցներին մտնել իր երեխաների սենյակ: Նրանք մանկական սենյակ կարող էին մտնել միայն ախտահանման պրոցեդուրաներն անցնելուց հետո: