Կարտոֆիլով դիմակներ առողջ մաշկ ու մազեր ունենալու համար

Առողջ, փարթամ ու փայլուն վարսեր, ինչպես նաև մաքուր ու անթերի մաշկ ունենալու մասին յուրաքանչյուրն է երազում, սակայն խնդիրն այն է, որ հարդարման քիմիական միջոցներն ու վնասակար կոսմետիկ պարագաները, ինչպես նաև սթրեսը, առողջական տարբեր խնդիրները, անառողջ կենսակերպն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները բացասաբար են անդրադառնում ինչպես մազերի, այնպես էլ մաշկի վրա:

Նման դեպքերում մարդիկ սովորաբար հատուկ բուժիչ խնամքի միջոցներ են կիրառում, մինչդեռ դրանք ոչ միշտ են արդյունավետ լինում կամ ոչ բոլորի գրպանին են հարմար: Միևնույն ժամանակ կան նաև խնամքի բնական միջոցներ, որոնք և՛ շատ ավելի արդյունավետ են, և՛ չեն առաջացնում կողմնակի բարդություններ, և՛ ավելի հասանելի են, քանի որ պատրաստվում են բաղադրիչներից, որոնք կան գրեթե յուրաքանչյուրի խոհանոցում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ երկու միջոցի բաղադրատոմս, որոնք պարբերաբար օգտագործելու դեպքում կարելի է ազատվել մաշկային ամենատարբեր խնդիրներից և ձեռք բերել շատ ավելի առողջ մաշկ ու մազեր: Այս դիմակների գլխավոր բաղադրիչը կարտոֆիլն է, որն արդյունավետ կերպով խոնավեցնում և սնուցում է մաշկն ու մազերը:

  • 2-3 հում կարտոֆիլը քերիչով մանրացնել ու քամել հյութը, այնուհետև հյութին ավելացնել 1 ճաշի գդալ քացախ (9%-անոց) ու լավ խառնել: Այս լուծույթը հարկավոր է օգտագործել մազերը մաքրաջրելու համար:
  • 1 հատ կարտոֆիլը խաշել, տրորել ու խյուս դարձնել, այնուհետև ավելացնել 1 ճաշի գդալ յուղոտ սերուցք ու լավ խառնել: Ստացված դիմակը քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել: Այս դիմակը ոչ միայն խոնավեցնում ու սնուցում է մաշկը, այլև ազատում է կնճիռներից: