Անի Ամիրյանը՝ իր և Ստեփան Ղամբարյանի ամուսնալուծության մասին

Համացանցում լուրեր են տարածվել, թե դերասան Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանն ամուսնալուծվել են։ Առիթը վերջին շրջանում զույգի սոցցանցային էջերում համատեղ լուսանկարների բացակայությունն է, բացի այդ, ուշադրություն է գրավել Անիի դրական արձագանքը գրող Մհեր Արշակյանի այն մտքին, որ կինը ուժեղ է, երբ չի սիրում:

«Մենք չենք բաժանվել»,- Bravo.am-ին ասել է նախկին երգչուհին, սակայն թեմայի շուրջ ծավալվել չի ցանկացել:

Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանն ամուսնացել են 2011 թվականին՝ Արամոյի և Էմմա Պետրոսյանի քավորությամբ։ Զույգը համատեղ մեկ դուստր ունի՝ Մարտան։