Երկու շաբաթ առաջ ամուսնանալով՝ 40-ամյա Փերիս Հիլթոնը և նրա ամուսինը՝ Քարթեր Ռեյումը, չձգձգեցին իրենց մեղրամիսը և հանգստի մեկնեցին մեծ տոնակատարությունից գրեթե անմիջապես հետո։ Նորապսակները մեղրամիսն սկսել են Բորա Բորա կղզուց՝ Փերիսի ամենասիրելի վայրերից մեկից, ինչպես ինքն է խոստովանում։
Նորապսակ զույգը հանգրվանել է շքեղ հինգաստղանի Conrad Bora Bora Nui հյուրանոցում, որը Փերիսի պապի՝ Կոնրադ Հիլթոնի հիմնադրած Hilton հյուրանոցների ցանցի մի մասն է։
Այստեղ նրանք կմնան ևս մի քանի օր, իսկ հետո կմեկնեն Թաիթի և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներ. Փերիսը ծրագրել է մեծ ճամփորդություն։
«Ես ապրել եմ հետաքրքիր կյանքով, բայց աշխարհը քեզ հետ տեսնելը՝ որպես քո կին իմ սիրելի արկածն է: Շնորհակալ եմ, որ ինձ բերեցիր դրախտ,- նշել է Փերսը։