«Մենք ունեցել ենք մեծ ու ազնվացեղ արքաներ, ունեցել ենք նաև թշնամու հետ գաղտնի դաշինքների ու գործարքների մեջ թաթախված դավաճաններ»․ Դիանա Գրիգորյան

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն  Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․

«Ցանկացած ազգի, պետության համար ստրատեգիական նշանակություն ունի առաջնորդը, թագակիրը, այն անձը, որի պատասխանատվության ներքո է երկրի ու ժողովրդի ճակատագիրը: Մենք ունեցել ենք մեծ ու ազնվացեղ արքաներ, ունեցել ենք նաև թշնամու հետ գաղտնի դաշինքների ու գործարքների մեջ թաթախված դավաճաններ: Այս երկու ծայրահեղ տեսակները կան դեռ վաղեմի ժամանակներից և, ցավոք, շարունակվում են մինչ օրս»: