Երգչուհի Արմինկան, ով այժմ գտնվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Լուսանկարներում երգչուհին սև, երկարափեշ զգեստով է, իսկ որպես աքսեսուար ընտրել է երկարովուն ականջօղեր և ճոխ մատանի։ Արմինկան նաև հետաքրքիր մեկնաբանություն է թողել նկարների մեկնաբանությունների դաշտում՝ գրելով․ «Նկարներս նայելով՝ նորից ու նորից եմ համոզվում, որ օրեցօր էլ ավելի եմ նմանվում հորս»։