Դերասան Ռայան Գոսլինգը Variety-ին տված հարցազրույցում կատակել է Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմում Քենի դերի մասին՝ հիմնված մանկական հայտնի խաղալիքների հետ կապված սյուժեի վրա։
Արտիստն ասել է, որ շատ ոգևորված է խաղալիք տիկնիկների մասին լիամետրաժ նախագծի թողարկումով, ինչպես նաև կատակով խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում խաղալ հենց Քենի դերը։
«Սա ամբողջ կյանքիս երազանքն էր»,- կատակով խոստովանել է նա: «Վերջապես տեսանելի եմ զգում: Նրանք ինձ տեսնում են։ Կարծում եմ, որ շատ Քեններ տեսանելի կզգան իրենց, երբ դիտեն ֆիլմը: Ես պետք է դա անեի հանուն բոլոր Քենների։ Պետք չէ կատակել Քենների հետ»,- կատակով հավելել է 41-ամյա կանադացի դերասանը։