Նոր կյանք. Շակիրան երեխաներին տարել է Մեքսիկա

Մինչ Շակիրայի փաստաբանները զբաղվում են երգչուհու և ֆուտբոլիստ Ժերար Պիկեի ամուսնալուծության գործընթացով, նա երեխաների հետ հանգստանում է Մեքսիկայում։ Պապարացիները աստղին իր ժառանգների հետ լուսանկարել են Կաբո Սան Լուկասի լողափերից մեկում։

Շակիրան վայելել է արևը, մինչ նրա որդիները վազվզել են լողափով: Ծովափին զբոսանքի համար երգչուհին ընտրել է լավանդայի երանգի լողափնյա հավաքածու՝ բաղկացած տոպից և ծոպերով սպորտային շորտերից։

Հիշեցնենք, որ ամռան սկզբին հայտնի դարձավ, որ Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվել են 10 տարվա հարաբերություններից հետո։ Լուրեր են պտտվում, որ բաժանության պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն են եղել։