«Pantone» գույների միջազգային ինստիտուտը ներկայացրել է գարուն-ամառ 2020 սեզոնի գլխավոր գույները։ Ցանկը գլխավորում են հրակարմիրը (Flame Scarlet), կորալ (Saffron) և կապույտը (Classic Blue)։ Ընդհանուր առմամբ ցանկում ներառվել է 16 գույն։ Դրանց շարքում են մոխրագույնը (Ash), բիսկայան կանաչը (Biscay Green), դեղնականաչագույնը (Chive), խաղողագույն-մանուշակագույնը (Grape Compote), բեժը (Lark), դարչնագույնը (Cinnamon Stick), սպիտակը (Brilliant White), կապույտ բլեյզերի գույնը (Navy Blazer), խճանկարային կապույտը, գունաթափված ջինսի գույնը (Faded Denim), բաց դեղինը (Sunlight), վարդագույն-մարջանագույնը (Coral Pink) և նարնջի կեղևի գույնը (Orange Peel)։
«Նորաձևությունն այն ցուցիչն է, ինչը կատարվում է աշխարհում և մեր շուրջը։ Մենք այսօր ասում ենք. «Սա կանացի կամ տաղամարդու գույն է»։ Եթե գույնը ձեզ դուր է գալիս, ընտրեք այն, անկախ սեռից։ Մենք չպետք է պիտակավորենք գույները»,- ասել է Լեատրիս Այզմանը՝ «Pantone»-ի գործադիր տնօրենը։