Դերասանուհի, հաղորդավարուհի Անի Խաչիկյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երեկ հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի հետ։
Լուսանկարն արվել է դեռևս 2015 թվականին։ «Պավլիկ Վարդանի Աբազյան։ 2015 թիվ, Աչաջուր։ Արմատներին կպած։ Բայց այս հողը մենակ տանում է», – հրապարակումը մակագրել է Անին։
Մեկ այլ գրառման մեջ էլ դերասանուհին գրել է․ «Ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուզից էր։ Տան միակ որդին։ Պետք է վերադառնար ամռանը։ Պավլիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հալմալսարան»։