Warner Bros.-ը հերքել է «Հարի Փոթերը և անիծված երեխան» ֆիլմի նկարահանման մասին լուրերը

Warner Bros.-ի ներկայացուցիչն արձագանքել է այն լուրերին, ըստ որոնց՝ կինոստուդիան նկարահանում է «Հարրի Փոթերը և անիծված երեխան» ֆիլմը, մեջբերում է Daily Mirror-ը։

Երեկ The Sun տաբլոիդը հայտնել էր, որ Warner Bros.-ը սկսել է մշակել Հարրի Փոթերի ֆրանշիզայի նոր նախագիծը։ Հաղորդվում է, որ «Հարի Փոթերը և անիծված երեխան» լոնդոնյան արտադրության հաջողությունից հետո ստուդիան մշակում էր համանուն ֆիլմ:

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը», – ասել է Warner Bros-ի ներկայացուցիչը:

Warner Bros.-ը «Հարի Փոթերի» ֆրանշիզայի ութ ֆիլմ է նկարահանել հիմնված անգլիացի գրող Ջ.Կ. Ռոուլինգի գրքերի վրա։