Բրյունետը կենդանի կատարել է «Գարուն ա» ստեղծագործությունը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը համաեվրոպական մրցույթից առաջ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում վերհիշել է հայկական երաժշտության ակունքները:

Բրյունետին մշտական ցուցադրության ութ սրահներում ներկայացրել են Վարդապետի իրերը, անձնական և ստեղծագործական կյանքի հետաքրքիր դրվագները:

Շրջայցի ավարտին թանգարան-ինստիտուտը մեր պատվիրակին նվիրել է «Կոմիտաս. երկերի ընտրանի» ժողովածուն և հաջողություն մաղթել:

@_brunette_e_

Those who cannot remember the past are condemned to repeat it. May the world never forget its past, so it could strive for a better future.

♬ original sound – Brunette