Բիլի Այլիշը և Ջեսսի Ռադերֆորդը բաժանվել են

Բիլլի Այլիշը կրկին ազատ է: Page Six աղբյուրները հայտնում են, որ երգչուհին և երաժիշտ Ջեսսի Ռադերֆորդն այլևս միասին չեն: Յոթ ամիս հարաբերություններից հետո նրանք բաժանվել են։ Բաժանության պատճառը, ինչպես միշտ, գաղտնի է պահվում։

«Մենք կարող ենք հաստատել, որ Բիլլին և Ջեսսին բարեկամաբար բաժանվել են և լավ ընկերներ են մնացել»,- ասել է անանուն աղբյուրը։ Նա հավելել է, որ դավաճանության մասին խոսք լինել չի կարող։ Աստղերը հավատարիմ էին միմյանց:

Հիշեցնենք, որ անցյալ աշնանը հայտնի դարձավ, որ Բիլլին սիրավեպ է սկսել Ջեսսի Ռադերֆորդի՝ The Neighborhood խմբի ֆրոնտմենի հետ։ Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում երաժիշտները զբոսնում են Universal Studios հոլիվուդյան այգում՝ իրար ձեռք բռնած։