Իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիտան երկար տարիներ համարվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը:
90 տարեկանում Լոլոբրիջիտան Հոլիվուդի «Փառքի ծառուղում» սեփական աստղն է ստացել։ Դերասանուհին համաշխարհային ճանաչում է ստացել «Ֆանֆան վարդակակաչ» և «Փարիզի աստվածամոր տաճարը» ֆիլմերում նկարահանվելուց հետո։
Հուլիսի 4-ին իտալացի լեգենդար դերասանուհին դարձավ 92 տարեկան:
Իտալուհին իր գեղեցկությամբ և անսպառ հմայքով շատ ու շատ սրտեր է գերել ողջ աշխարհում, և առ այսօր էլ շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ:
Լոլոբրիջիտան ամուսնացել է 1949 թվականին անվանի բժիշկ Միլկո Սկոֆիսի հետ, ով իր միակ որդու հայրն է:
22 տարի համատեղ կյանքից հետո զույգը բաժանվել է:
Չնայած իր տարիքին՝ Լոլոբրիջիտան հիասքանչ տեսք ունի: 92-ամյա գեղեցկուհին երբևէ չի դիմել պլաստիկ կամ կոսմետիկ միջամտության: Իր գեղեցկության գաղտնիքով նա հրաժարվում է կիսվել:
Դերասանուհուն հաճախ են վերագրել սիրավեպեր չափազանց երիտասարդ տղամարդկանց հետ:
Նրանցից մեկը նրա նախկին ամուսինն էր՝ Խավիեր Րիգաուն էր, ում դեմ Ջինան տարիներ առաջ հանդես եկավ դատական հայցով՝ մեղադրելով տղամարդուն դրամաշորթության և խաբեության մեջ:
Հիշեցնենք, որ Խավիերը երիտասարդ էր Լոլոբրիջիտայից 34 տարով: