Լոնդոնում ավարտվեց հերթական նորաձևության շաբաթը, որը հավաքել էր աշխարհի ամենահայտնի աստղերին, մոդելներին, դիզայներներին և ուղղակի ճաշակը գնահատողներին։ Ոչ պակաս հետաքրքիր տեսք ունեին լոնդոնյան փողոցներով քայլող հյուրերը, ովքեր իրականում ոչնչով չէին զիջում բեմում քայլող մոդելներին։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նորաձևության սիրահարները փորձարկումներ են արել գույների, չափսերի և կտորների հետ։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում կարելի է տեսնել էկո կաշվից էլեմենտներ, անիմալիստական պրինտներ, կոստյումներ, միդի կիսաշրջազգեստներ, over-size ժակետներ, ամառային բարձրակրունկներ և այլն։