Դիզայներները նորաձևության տարօրինակ հնարք են մտածել, որը խոստանում է դառնալ ձմեռան գլխավոր թրենդ

Վերջին Նորաձևության շաբաթներին հայտնի բրենդների դիզայներները հաճախ դիմում էին մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր հնարքի։ Burberry-ի, Prada-ի և Rabanne-ի ցուցադրությունների ժամանակ մոդելները կրում էին կոկտեյլային զգեստներ և տաք բաճկոններ։

vogue.fr-ի հաղորդմամբ, նորաձևության փորձագետները վստահ են, որ այս նորարությունը կարող է դառնալ գալիք ձմռան հիմնական միտումներից մեկը: Կարելի է կրել մեծ գրպաններով բաճկոններ, իսկ ցանկացած կոշիկի ու աքսեսուարի հետ զգեստներ։ Օրինակ, դիզայներներն առաջարկում են ձեր տեսքին ավելացնել հավաքովի երկարաճիտ կոշիկներ կամ նույնիսկ սրածայր կոշիկներ։

Իհարկե, կոշտ կլիմայի դեպքում միտումը պետք է ինչ-որ չափով հարմարեցվի և կրել բաճկոն զգեստով՝ համադրելով  հաստ զուգագուլպաների և տաք գլխարկի հետ, ինչը կարող է դառնալ առանց այդ էլ անսովոր հանդերձանքի ընդգծված մասը։