Հոգեբանները պնդում են, որ մարդիկ իրենց ներքին աշխարհը արտացոլում են հագուստով ու արտաքին փոփոխությամբ: Եթե ուշադիր լինեք՝ կնկատեք, որ արվեստի մարդիկ ավելի էքստրավագանտ զգեստներ են նախընտրում, իրավաբաններն ու բանկային գործի մասնագետները՝ ավելի զուսպ: Հագուստը բնավորությունից ու նախընտրություններից բացի կարող է բացահայտել նաև մարդու հոգեկան խնդիրները: Հոգեբույժների հետազոտություններից պարզվել է, որ ինքնասպանություն գործած մարդկանց հագնվելու ոճը շատ նման է: Նրանք բոլորը կրում են լայն, երկար, մուգ երանգներով, միանման հագուստ: Հոգեբանները հորդորում են, որ տեսնելով նման մարդկանց ՝ պետք է ավելի հոգատար ու ուշադիր լինել, որպեսզի հնարավոր լինի նրանց հանել հոգեկան բարդ վիճակից: