Երգիչ Էրիկ Կարապետյանի կինը՝ բլոգեր Սվետլանա Իշխանյանն ինստագրամյան իր էջում դստեր հետ աշնանային ֆոտոշարք է հրապարակել:
«Աշունն այժմ ավելի յուրահատուկ եմ զգում քո շնորհիվ, իմ փոքրիկ աղջիկ»,- լուսանկարներին կից գրել է Սվետլանան:
Նշենք, որ Էրիկի և Սվետլանայի դուստրը՝ Սալոմեն, լույս աշխարհ է եկել 2023 թվականի նոյեմբերին: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2022թ. օգոստոսի 8-ին: Նրանց քավորկինը երգչուհի Էմմին է: