Սաշա Կուդելինան ուռուցքի պատճառով զրկվել է հաստ աղիքից և հիմա հաշմանդամ է։ Չնայած դրան՝ Սաշան չի անհանգստանում այդ խնդիրների պատճառով և ակտիվ կյանք է վարում՝ հազարավոր լուսանկարներ հրապարակելով իր ինստագրամյան էջում։ Սաշան իր օրինակով հուսադրում է այն բոլոր երիտասարդներին, ովքեր հաղթահարելով քաղցկեղը՝ այժմ ստիպված են ապրել ոչ լիարժեք կյանքով։ Սաշան ունի հմայիչ ընտրյալ, բազում ընկերներ և իր ինստագրամյան հետևորդների շնորհիվ ամսական 300․000 ռուբլի է վաստակում։ Նախկինում լինելով ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ Սաշան չէր էլ պատկերացնում, որ կյանքն այսպես կդասավորվի։ Սաշան իրեն ընտրել է մականուն՝ «հաշմանդամ գեղեցկուհի»։