Հեռուստահաղորդավար, մոդել Լուսինե Թովմասյանն Ինստագրամում նոր հրապարակում է արել՝ շնորհավորելով քրոջ՝ մոդել Իրինա Թովմասյանի դստեր՝ Մեգիի տարդարձը: Նա Սթորի բաժնում պատմել է, որ ինչպես միշտ, այս տարի ևս Մեգին ծննդյան տարեդարձը նշել է հատուկ թեմատիկայով, այս անգամ թեման միֆալոգիան է, իսկ իրեն խնդրել է ներկայանալ չար կերպարով:
«Դու չափազանց խելացի, գեղեցիկ ու բարի իմ աղջիկն ես, և ես այնքան հպարտ եմ, որ կյանքում ունեմ քեզ։
Շնորհավոր ծնունդդ, սիրելիս։ Թող բոլոր երազանքներդ իրականանան, ու կյանքդ լի լինի երջանկությամբ, սիրով ու հաջողություններով։
Սիրում եմ քեզ ու միշտ կողքիդ եմ»,- հրապարակմանը կից գրել է Լուսինե Թովմասյանը:


