Ջենիֆեր Լոպեսը նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ նկարահանվում է «Unstoppable» սպորտային դրամայում: Դերասանուհին «In Touch Weekly»-ի հետ զրույցում պատմել է համատեղ աշխատանքից:
«Մի կողմ եմ դրել իմ էգոն: Պետք է նկարահանման հրապարակ մտնել՝ հարգելով թիմակիցներիդ: Նկարահանումների ժամանակ «Ջենիֆեր Լոպես» կինն անհետացել էր: Չկար ոչ Ջենիֆերը, ոչ Ջեյ Լոն։ Այնտեղի կինը Ջուդին է»,- խոստովանել է արտիստը։
«Unstoppable» սպորտային դրաման պտտվում է Լոպեսի հերոսուհու՝ Ջուդի Ռոբլսի շուրջ: Նա աջակցում է իր հաշմանդամ որդուն, ով որոշել է մարզիկ դառնալ։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։