«Չնայած տարիքին նա ստիպված է եղել բազում փորձություններով անցնել, բայց ամուր տղա է». Անի Քոչարը շնորհավորել է որդու տարեդարձը

րագրող, հրապարակախոս Անի Քոչարը շնորհավորել է որդու՝ Դավիթի ծննդյան տարեդարձը: Նա ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«13 ամյա իմ լուսավոր տղան այս տարի մեծ տոն չէր ցանկանում, ուզում էր միայն ընտանիքի հետ անցկացնել: Նայում եմ նրան ու հավատս չի գալիս, որ արդեն պատանեկություն է թևակոխել ու երեկվա երեխեն չէ: Այնքան հասուն մտքեր ու գաղափարներ ունի, Տիրոջով թող ի կատար ածվի նրա բոլոր նվիրական երազանքները:
Չնայած տարիքին նա ստիպված է եղել բազում փորձություններով և արգելքներով անցնել և դեռ անցնում է, բայց նա ամուր տղա է և գիտակցում է, որ բան չմնաց:

Իսկ ինձ մնում է միայն իմ ողջ սերը, նվիրումն ու ռեսուրսները տալ, որպեսզի նա նվաճի այն բարձունքները, որոնք ուրվագծել է մեր ապագա ինժեներ /ծրագրավորող/ ռոբոտաշինը»,- գրել է Անի Քոչարը: