Երգչուհի Սոնա Ռուբենյանն երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Նա Ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է, թե ինչպես է դուստը՝ Մարին, երգում մայրիկի համար և փչում ծննդյան տորթի մոմերը:
«Երբ ծնունդդ է, բայց դու թեմատիկ photoshoot-ի ժամանակ չես ունեցել»,- Ինստագրամի իր էջում անկեղծացել է երգչուհին:
«Ցանկանում եմ քեզ անվերջ հաջողության ու երջանկության մեղեդիներ»,- երգչուհուն շնորհավորել է հաղորդավոր, երգիչ Արսեն Գրիգորյանը:
«Ծնունդդ շնորհավոր, առողջ ու միշտ հաղթող լինես: Սիրում եմ քեզ շատ»,- գրել է երգչուհի Սոֆի Մխեյանը:
«Շնորհավոր, ամենատաղանդավոր մարդ»,- Ինստագրամի Սթորի բաժնում երգչուհուն շնորհավորել է երգիչ Սամվել Մալոյանը: