ԱՄՆ-ում բնակություն հաստատած պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն ինստագրամյան իր էջում շնորհավորել է ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի տարեդարձն ու գրառում արել.
«Մարդիկ հաճախ մտածում են, որ եթե սիրում ես մեկին, ապա դա արդեն երջանկության վերջն է, բայց ես հասկացել եմ, որ սերը երբեք կանգ չի առնում: Սերը նման է ծաղկի՝ այն կամ ծաղկում է, կամ խամրում և մահանում: Մեր հարաբերությունները նման են ջրի՝ առանց որի այս սիրո ծաղիկը չի կարող գոյատևել: Եվ դրա համար պետք է բաց և անկեղծ խոսել միմյանց հետ՝ խոստովանել մեր զգացմունքները, ասել միմյանց, թե որքան կարևոր ենք մեկը մյուսի համար:
Այսօր, հենց այս կարևոր ու անկրկնելի օրը, ուզում եմ քեզ ասել՝ սիրոմ եմ քեզ»,- գրել է Մանոն: