«Սթենդ-Ափ Պրեմիումի» սթենդափավար և «Մեծից փոքր» սիթքոմի դերասան, ազգությամբ հնդիկ՝ հոգով հայ Շաֆի Ալ Կապրիոն ShowBiz.am-ին պատմեց իր աննախադեպ շոու-ծրագրի և Հայաստանում անվճար կլինիկա բացելու մասին։ Հումորիստը առաջին անգամ եկել էր Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ, սակայն սիրահարվելով մեր երկրին ու ժողովրդին՝ Շաֆին որոշում է մշտական բնակություն հաստատել այստեղ։ Շաֆին, շոու-բիզնեսում իր առաջին քայլերը հիշելով, պատմում է․«Ինձ «Սթենդ-Ափ Պրեմիում»-ին մասնակցել ստիպեց ընկերներիցս մեկը, իսկ հետո նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանի հետ ծանոթանալով՝ առաջարկ ստացա նկարահանվել «Մեծից փոքր» սիթքոմում: Բացի բժշկությունից ու դերասանությունից նաև այլ բաներով եմ զբաղվում․ ես ունեմ իմ ճաշարանը, իսկ դերասանի կարիերան ինձ համար սեզոնային է։ Հիմա ես մեկնում եմ Հնդկաստան, վերադառնալուց հետո՝ սեպտեմբերին, ես ներկայացնելու եմ այնպիսի ֆորմատով շոու, որը դուք երբեք չեք տեսել»։
Շաֆին առանձնահատուկ շատ է սիրում Գյումրին և Ալավերդին: Սիրված ճաշացանկի մեջ է մտնում ժենգյալով հացը, խորովածը, հարիսան: Շաֆին հատուկ շեշտում է, որ ամենից շատ սիրում է հայ աղջիկներին. «Եթե չասեմ, որ ամենաշատը հայ աղջիկներին եմ հավանում ՝ըկերուհիս ինձնից կբաժանվի: Ընկերուհիս հայ է։ Շատ երազանքներ ունեմ՝ դառնալ քաղաքացի, ընկերուհիս դառնա ինձ կին, իմ Mazda-ն դառնա Lexus, կաղամբներից ծնվեն երեխաներ, ու ես էլ ունենամ անվճար կլինիկա Հայաստանում՝ առողջ, բարի, ուրախ ժողովրդի համար»։