Հաղորդավարուհի, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն ընտանիքով Ամանորն անցկացնում է Շարմ էլ Շեյխում: Այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրմյան էջի միջոցով: Նա Եգիպտոսից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել:
«Ծովը կապում է ոչ միայն ափերը, այլև սրտերը։ Այս պահերը կպահպանվեն հավերժ մեր հիշողություններում»,- լուսանկարներին կից գրել է Իրինան։