Բլոգեր, դերասանուհի Wing-ը՝ Մարիաննա Քոքչյանը, նոր ֆոտոշարք է հրապարակել Ինստագրամի իր էջում:
«2025-ը մեր շանսն է: Շանս՝ վերջապես լսելու մեր ներսի ձայնը, հավատալու մեր ուժերին ու վստահությամբ առաջ շարժվելու: Թող ամեն քայլը լինի վստահ, ամեն որոշումը՝ սիրով, և ամեն օր՝ ապրելու մասին:
2025-ը հայտարարում եմ հավատալու, ապրելու և սիրելու տարի։ Տարի, որտեղ մենք չենք վախենալու սխալվելուց, այլ ընտրելու ենք կյանքն ու սերը: Եկեք փոխենք մեր կյանքը մեր իսկ ձեռքերով, վայելենք ներկան և ստեղծենք լավագույնը ապագայի համար»,- գրել է բլոգերը:


