«Սիրում եմ իմ տարիքն ու հենց այս պահը». Լուսինե Թովմասյանը պատասխանել է հետևորդների հարցերին

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ինստագրամյան էջի սթորի բաժնի հարց ու պատասխանի շրջանականերում պատասխանել է իր հետևորդների հարցերին:

Tert.am Life-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:

-Մոդելային կարիերա սկսելու համար ի՞նչ խորհուրդ կտաք:

Շատ կարևոր է աշխատել և զարգացնել ինքնավստահությունը: Մասնակցել տարբեր քասթինգների, ուսումնասիրել ոլորտը, հավատալ ուժերին և երբեք չվախենալ մերժումներից:

Հոգ տարեք ձեր մաշկի, մազերի, սննդակարգի, առողջության մասին: Պետք է չմոռանալ կանոնավոր մարզվելու մասին:

-Կիսվեք մի քանի պոզիտիվ մտքով, որը օգնում է ընտանիքը պահել ներդաշնակ ու խաղաղ:

-Անկեղծություն, սուտը միշտ քանդում է ամեն ինչ: Շատ ժամանակ անցկացնել միասին: Հումորի զգացումը փրկում է յուրաքանչյուր վատ իրավիճակ:

-Ո՞ր տարիքն եք ամենաշատը սիրում և ինչո՞ւ:

-Ես սիրում եմ հենց այս պահն ու այս տարիքը: Իմ մտքերն այժմ շատ ավելի հանգիստ են, ես հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում և ուր եմ գնում: Ունեմ իմ ամենաթանկը՝ ընտանիքս:

-Ի՞նչն ավելի շատ կցանկանայիք փոխել մարդկանց մեջ:

-Չարությունն ու չուզողությունը նվազեին, մարդիկ ավելի համբերատար և կրթված լինեին: