«Ես ու իմ սրտիկը ձեզ մարդավարի չենք շնորհավորել». Լյուսի Հայրապետյանի բարեմաղթանքը

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանն ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել:

«Ես ու իմ սրտիկը ձեզ մարդավարի չենք շնորհավորել անցած ու ներկա տոների առթիվ.
Շտապում ենք հասցնել ու վերջապես շնորհավորել բոլորիդ Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը:

Ուզում ենք մաղթենք ամենակարևորները՝ առողջություն, հաջողություն, հոգու հանգստություն ու բավարարվածություն, խաղաղություն, կիրք ամեն ինչի հանդեպ՝ լինի աշխատանք, թե սպորտ, թե սիրելի մարդուկ:

Ուզում եմ, որ լինեք բավարարված՝ ֆիզիկապես ու հոգեպես, ուզում եմ սիրեք շատ ու սիրվեք շատ:
Ուզում եմ չմոռանաք ձեր ներսի փոքրիկին, ձեր ներսի արևն ու Աստծուն ու հաշվի նստեք մինչ վատ ու սխալ քայլ անելը:

Ու քանի որ 2024-ը ինձ դարձրեց ամենաերջանիկ մորքուրիկը աշխարհի վրա, ես ուզում եմ բոլորիդ ընտանիքներիդ ձագուկներ մաղթել:
Թող որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լսվի մանկան ծիծաղ, թող ամեն ծնող դառնա տատիկ-պապիկ, թող ամեն աղջիկ զգա մամա լինելու ուրիշ աշխարհը»,- գրել է Լյուսի Հայրապետյանը: