Դերասանուհի Անի Երանյանը, որը տևական ժամանակ է՝ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, Ինստագրամի իր էջում կիսվել է նոր ֆոտոշարքով:
«2024 շնորհակալ եմ քեզ… Ընտանիքիս անդամներից որոշներին հնարավորություն ունեցա գրկելու, իմ ամենաթանկերից մեկին տարար… Բայց ես շնորհակալ եմ քեզ…
Տարիների հետ հասկացել եմ , որ համբերությունը կյանք է…
Ես գրկաբաց ընդունում եմ բոլոր ինձ տրված փորձությունները և անցնում պատով: Շատ կարևոր և մեծ փոփոխությունների տարի է լինելու ինձ համար 2025 ը… զգում եմ … Մեծ սիրով և երջանկության սպասումով, գրկաբաց քեզ ընդունում եմ 2025»,- հրապարակված կադրերին կից գրել է դերասանուհին:







