Բլոգեր Էվելինա Խանոյանն ինստագրամում սիրելիի՝ Յանի հետ նոր լուսանկարներ է հրապարակել:
«Որ ասեմ չպլանավորված նկարներ են, չեք հավատա երևի: Մի քանի րոպեով հայտվեցինք տեսախցիկի առաջ` միջոցառումից տուն գնալիս»,- հրապարակմանը կից գրել է Էվիկը:
Ավելի վաղ, անդրադարձել էինք, որ Էվելինան առաջին անգան հետևորդներին պատմել էր իր և Յանի ծանոթության մասին:
Նա նշել է, որ ծանոթացել են հունիսի 1-ին և հենց առաջին օրից այնպիսի տպավորություն է եղել, որ 100 տարվա ընկեր ընկերուհի են:
«Այնքան բարի ու հրաշք մարդ է Յանը: Ու անկախ հեռավորությունից ու թե ով որ երկրում է այդ պահին, միշտ իմ համար անակնկալներ է անում ու ինձ 24/7 աշխարհի ամենասիրված մարդն եմ զգում»,- գրել էր Էվիկը: Հայտնում է Tert.am-ը:



