Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը և Արթուր Հովհաննիսյանը հայկական շոու բիզնեսի ամենառոմանտիկ զույգերից են: Գրում է Bravo.am-ը:
Այս անգամ Լուսինեն կիսվել է համատեղ ճանապարհորդությունների ընթացքում նկարահանված տեսանյութով և խոստովանել, որ միասին անցկացրած մեկ տասնամյակից մի փոքր ավելի ժամանակաշրջանի ընթացքում բազմաթիվ հուշեր են կուտակել:
«Դե հա, 12 տարի միասին՝ լիքը հիշողություններով, մեր փոքրիկ խենթություններով: Ո՞վ կմտածեր, որ այսքան կձգենք: Բայց ահա մենք այստեղ ենք՝ ուժեղ, անսահման մոտ ու նույնքան խենթ, ինչպես սկզբում»,- գրել է մոդելը:
Նրանք երկու երեխա ունեն և դեկտեմբերին տոնել են դստեր՝ Արիաննայի 10-ամյակը:




