Հաղորդավար Մանե Գրիգորյանը մեկնել է Ինդոնեզիա: Նա Բալիից նոր ֆոտոշարք է հրապարակել, որին կից գրառում է արել.
«2025-ին ավելի շատ ապրենք: Անվերջ առօրյա աշխատանքի մեջ մենք հաճախ մոռանում ենք ինքներս մեզ՝ մեր ներքին խաղաղությունը և մտքի հանգստությունը։
Երբեմն անհրաժեշտ է կանգ առնել, ընտրել քեզ ու վերագտնել այդ կարևոր հանգստությունն ու ներդաշնակությունը, որպեսզի շարունակես առաջ գնալ առանց կորցնելու ինքդ քեզ»:




