Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել.

«Եթե ​​ձեզ երբևէ ասել են, որ դուք արժանի չեք սիրո կամ հարգանքի, որ ոչ ոք ձեզ չի սիրի, որ դուք ուրիշներից վատն եք, որ հաջողության չեք հասնի, իմացեք, որ նրանք ստել են ձեզ:
 
Դուք անպայման կգտնեք նրանց, ովքեր կսիրեն ձեզ ձեր սրտի, ձեր մտքերի համար։ Դուք արժանի եք սիրո, հարգանքի և աջակցության: Դուք արժանի եք բարի խոսքերի և հաճոյախոսությունների: Դուք կարևոր և արժեքավոր եք: Բոլորին ապացուցեք, որ նրանք սխալ են: Մի դավաճանեք ինքներդ ձեզ: Եղեք անկրկնելի և եզակի»,- լուսանկարներին կից գրել է դերսանուհին: