Դերասանուհի, պրոդյուսեր Աննա Մաքսիմն ինստագրամյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել Փարիզից:
Ֆրանսիայում տեղի է ունեցել Մաքսիմի հեղինակած՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան:
Երեկ նա տեսանյութ էր հրապարակել, որում հայտնում էր, թե հանդիսատեսն ինչպիսի ջերմությամբ ու սիրառատ կերպով է ընդունել ֆիլմի պրեմիերան:
Հիշեցնենք, որ ամսիներ առաջ մեծ էկրան բարձրացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը: Սա պատմություն է անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին: Գրում է Tert.am-ը:
Գլխավոր դերում հենց Աննա Մաքսիմն է, ֆիլմում ներգրավված են հայտնի արտիստներ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլոք: