Դիմահարդար և բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանն ընտանիքի հետ հանգիստն է վայելում Մալդիվներում: Գոհարը լողազգեստով ֆոտոշարք է հրապարակել Ինստագրամի իր էջում:
«Դե, եթե հասնեք կարուսելի վերջին լուսանկարին, ապա սոցցանցերի այս ամբողջ գեղեցիկ պատկերն արագ կփլուզվի, և մենք կսուզվենք իրական աշխարհ, իմ սպիները, ձգվող հետքեր ամբողջ մարմնովս (ստամոքս, ձեռքեր, ոտքեր, կրծքավանդակի), ցելյուլիտ, որը մնացել է հետևում և փառք Աստծո, այս ամենը մեր մի մասն է, որը մենք պարզապես պետք է ընդունենք… և երախտապարտ լինենք յուրաքանչյուր նոր օրվա համար
Ի՞նչ եք կարծում, սպիները փչացնում/այլանդակո՞ւմ են մարդուն»,- գրել է Գոհարը։




