Հունվարի 19-ին, իր ծննդյան տարեդարձն էր նշում երգչուհի Հռիփսիմե Ելինյանը: Նրան սոցցանցերի իրենջ էջերում շնորհավորել են ամուսինը՝ դերասան Գրիգոր Դանիելյանն ու որդին՝ Ալբերտոն:
«Ճակատագիրս, դու եկար իմ կյանք, որ փոխես ամեն ինչ, փոխես դեպի լավը, փոխես ու դառնաս իմ կյանքի հաջողության թալիսմանը: Դու ծնվեցիր ու ճակատագրով դարձար իմը, իմ սերը, կյանքը, արևը, սիրտը: Չեմ պատկերացնում անգամ մեկ օր առանց քեզ, սիրում եմ գժի պես ու ուզում եմ, որ միասին ապրենք շատ երկար, ուզում եմ ծերանանք միասին, լինենք տատիկ ու պապիկ:
Ծնունդդ շնորհավոր, ճակատագիրս»,- գրել է Գրիգոր Դանիելյանը:
«Մամ, ջան, շնորհավոր ծնունդդ: Շնորհակալ եմ քեզ, ամեն ինչի համար: Դու արժանի ես աշխարհի բոլոր հրաշքներին, ու ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որ դրանք լինեն քո կյանքում: Ես քեզ անսահման սիրում եմ: Շնորհակալ եմ, որ կաս, որ հետս ես, թող Աստված քեզ անսահման երջանկություն տա ու երկար տարիների կյանք: Մնացածը ես կստեղծեմ քեզ համար»,- ինստագրամի իր սթորի բաժնում գրել է Ալբերտո Դանիելյանը: