Իր տրամաբանական ավարտին հասավ «Հայկական նորաձևություն» նախագիծը. Լուսինե Թովմասյան

Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ «Հայկական նորաձևություն» նախագիծն այլևս եթերում չի լինի: 

«Իր տրամաբանական ավարտին հասավ «Հայկական նորաձևություն» նախագիծը։ Այն բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր հայ դիզայներների և հայ նորաձևության անկրկնելի գեղեցկությունը։ Այս հայկական ոգով ներշնչված նկարներով ցանկանում եմ ամփոփել մեր ճանապարհը։

Այս հաղորդման նկարահանումներն ու գործընթացն ինձ համար եղել են անչափ հաճելի և լի նոր բացահայտումներով։ Ես հիացած եմ մեր մշակույթի բազմազանությամբ և այն տաղանդավոր մարդկանցով, ովքեր դրանում ներդրում ունեն։

Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, իմ անզուգական թիմին և Հանրային հեռուստաընկերությանը՝ այս նախագիծն իրականություն դարձնելու համար։ Վայելեք գեղեցիկը՝ հայկական նորաձևության շունչը»,- լուսանկարներին կից գրել է նա: