Սոնիկի և նրա ընկերների արկածների մասին ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում 2027 թվականի մարտի 19-ին։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Paramount Pictures-ը չի բացահայտել սյուժեի մանրամասները: Այնուամենայնիվ, սկզբնական դերասանական կազմը կկրկնի իրենց դերերը: Ռեժիսորի աթոռը նույնպես հավանաբար կզբաղեցնի Ջեֆ Ֆաուլերը, ով աշխատել է նախորդ երեք մասերի վրա։
Հիշեցնենք, որ Սոնիկ 3-ը թվային հարթակներում թողարկվել է օրերս, սակայն արդեն դարձել է ֆիլմի բոլոր երեք մասերից ամենահաջողակը։ Այս պահին դրամարկղային մուտքերն արդեն կազմել են 422 մլն դոլար: