Քիմ Քարդաշյան, մի կողմ քաշվիր. Քանյե Ուեսթը կանանց հագուստի հավաքածու է թողարկում

Կարծես թե Քիմ Քարդաշյանը և նրա Skims ապրանքանիշը լուրջ մրցակցության առաջ են՝ ի դեմս նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի։ Նախօրեին ռեփեր-դիզայները հայտարարել էր, որ իր Yeezy ապրանքանիշը կանացի հագուստի հավաքածու կթողարկի։

«Ով հագուստ է պատրաստում, բայց Yeezy-ում չի աշխատում, զգուշացեք։ «Ոչ մի կորպորացիա այլևս չի կարող օգտագործել իմ հարթակը և ինձ իրենց նպատակների համար՝ անտեսելով իմ տեսլականը», – ասել է Յեն իր սոցիալական ցանցում: Նա նաև հրապարակել է իր կանացի հավաքածուի առաջին իրի լուսանկարները՝ բացահայտ սև բոդի՝ չափազանց բարձր գոտկատեղով և բարակ ժապավեններով: Համոզված ենք, որ Բիանկա Ցենսորին արդեն գնահատել է այն:

Ի դեպ, վերջերս համացանցում լուրեր են հայտնվել, որ Քանյե Ուեսթը դառնալու է Maison Margiela-ի նոր կրեատիվ տնօրենը։