Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը տեսաուղերձի միջոցով տեղեկացրել է «Խազեր» ամենամյա մրցանակաբաշխության մասին և հորդորել հայտագրել բոլոր մրցունակ գործերը: Գրում է Tert.am-ը:
«Ապրիլի 30-ին կարմիր գորգով կքայլենք դեպի «Խազեր» մրցանակը:
Ես շատ ուրախ եմ, որ մեր կյանքում արդեն իրողություն է Ազգային երաժշտական ակադեմիան:
Ապրիլի 30-ին ազգային երաժշտական ակադեմիան մեզ կներկայացնի «Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը»:
Մինչև փետրվարի 15-ը հնարավորություն կա հայտագրվելու: 19 անվանակարգերը ներառում են երաժշտական գրեթե բոլոր ոլորտները՝ դասականից մինչև ամենաալտենատիվ երաժշտական ժանրերը:
Խնդրում եմ լինել ակտիվ և հայտագրել բոլոր այն գործերը, որոնք կարծում եք, որ մրցունակ են, և մեծ հույսով ու եռանդով սպասել ապրիլի 30-ին, երբ բոլորս գեղեցիկ, շքեղ տեսքով կարմիր գորգով կքայլենք դեպի բաղձալի արձանիկը»,- նշել է Հրաչ Քեշիշյանը: