Սթիվեն Սփիլբերգը անվանել է պատմության մեծագույն ֆիլմը

Չգիտե՞ք՝ ինչ դիտել այս հանգստյան օրերին։ Ապա առաջարկում ենք ընտրել այն ֆիլմը, որը Սթիվեն Սփիլբերգը անվանել է պատմության մեջ մեծագույնը։ Այս մասին նա հայտարարել է AFI Life Achievement Award մրցանակաբաշխության ժամանակ։

«Jaws» և «Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմերի ռեժիսորը կարծում է, որ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» ֆիլմը լավագույնն է կինոարդյունաբերության մեջ. «Դուք վերցրել եք այն, ինչ նախկինում էր և վերասահմանել եք ամերիկյան կինոյի կանոնը: Այս ֆիլմը նկարահանելո ՝ դուք ոգեշնչել եք պատմողների մի ամբողջ սերունդ, ովքեր ցանկանում են, որ դուք հպարտանաք իրենցով»:

Արարողության ընթացքում բեմ բարձրացան նաև Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ադամ Դրայվերը և այլ հայտնիներ՝ իրենց երախտագիտությունը հայտնելու Կոպպոլային։