«Peaky Blinders» սերիալի շարունակությունը սարերի հետևում չէ։ Քրեական դրաման կունենա յոթերորդ եթերաշրջան, որի թողարկումը նախատեսված է լիամետրաժ ֆիլմից հետո։
Սերիալի շարունակությունը պատմում է ֆիլմի իրադարձություններից մի քանի տարի անց տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Այսինքն՝ 1950-ականներին՝ Թեդդի Բոյի դաժան ավազակախմբի մարտերի և Լոնդոնում տխրահռչակ Քրեյ երկվորյակների վերելքի շրջանը, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը հրատարակչությանը հայտնել է. «Վեցերորդ եթերաշրջանը պետք է լիներ վերջինը, և ֆիլմը պետք է ավարտեր պատմությունը։ Սակայն շոուի ղեկավար Սթիվեն Նայթը չի կարողացել դիմադրել վերադարձին։ Սկզբում ակնարկներ կային, որ նա ցանկանում է շարունակություն։ Այժմ նախագիծը ստացել է կանաչ լույս կինոգործիչների կողմից և ներկայումս գտնվում է նախնական արտադրության փուլում, ինչը կուրախացնի երկրպագուներին»։
Ստեղծողները դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն արել։














