23-ամյա մեքսիկացի բլոգեր և մոդել Վալերիա Մարկեսը սպանվել է TikTok-ի ուղիղ հեռարձակման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Milenio» թերթին։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 13-ին Խալիսկո նահանգի Սապոպան քաղաքում։
Թերթի տեղեկություններով՝ հարձակման պահին Մարկեսը գտնվել է իր իսկ գեղեցկության սրահում։ Ըստ տեղեկությունների` նրա ուղղությամբ կրակոց է արձակել մոտոցիկլավարը։
Պարբերականի տվյալներով՝ հանցագործության կատարման մեջ կասկածվում է Ռիկարդո Ռուիս Վելասկոն՝ «Խալիսկոյի նոր սերունդ» (CJNG) կարտելի գլխավոր մարտական ստորաբաժանումներից մեկի ենթադրյալ առաջնորդը: Աղբյուրի տեղեկություններով՝ ենթադրյալ մարդասպանը սպանվածի սիրեկանն է։
Վարկածներից մեկի համաձայն՝ սպանության պատճառը խանդն է եղել. Վելասկոն իբր զայրացրել է, երբ իմացել է, որ Մարկեսը թանկարժեք նվերներ է ընդունել իր երկրպագուներից: